Կոնգոյի մի շարք շրջաններում բողոքի ցույցեր են անցել երկրի նախագահ Ժոզեֆ Կաբիլայի դեմ, ոստիկանության ու ցուցարարների միջեւ սկսված բախումների հետեւանքով զոհվել է 9 մարդ։ Այս մասին հայտնել է կառավարության ներկայացուցիչ Լամբերտ Մենդեն, փոխանցում է «Սինհուան»։
Զոհերից մեկը ոստիկան է, երկու կին պատահական են սպանվել, եւս վեց տղամարդ էլ բախումների հետեւանքով է զոհվել։ Ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ ցուցարարների, որոնք թալանել էին խանութները ու վնասել հասարակական գույքը։
Հիշեցնենք, որ Կոնգոյում համընդհանուր ընտրությունները, որոնք ծրագրված էին այս տարվա երկրորդ կեսին, ժամանակին չեն անցկացվել։ Այդ կապակցությամբ ընդդիմությունը բողոքի ցույցեր է կազմակերպում, պահանջելով Ժոզեֆ Կաբիլայի հրաժարականը, քանի որ նրա լիազորությւոնների ժամկետը սպառվել է դեկտեմբերի 19-ին։





























