Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին կանխատեսումները սխալ են։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
Անդրադառնալով Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությանն ու աշխարհքաղաքական տեսակետից դրա հնարավոր հետեւանքներին, պատգամավորը նշեց․ «Ես համարում եմ, որ դա սադրանք էր, ինչպես Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներն են այն բնութագրել։ Կարծում եմ, որ դա բացասաբար կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա։ Սակայն դա անցանկալի է, թե Ռուսաստանի, թե Թուրքիայի համար»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է դեկտեմբերի 19-ին Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ։ Հանցագործին ոչնչացրել են ոստիկանները։





























