ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է նորաստեղծ Ազգային առեւ տրային խորհրդի ղեկավար նշանակել տնտեսագետ Փիթեր Նավարոյին, որը հայտնի է Չինաստանի նկատմամբ կոշտ քաղաքականության կոչերով։

Reuters –ը, վկայակոչելով Թրամփի անցումային թիմի հայտարարությունը, փոխանցում է․ «Ազգային առեւ տրի խորհրդի ձեւ ավորումը հերթական անգամ ցույց է տալիս ընտրված նախագահի վճռականությունը՝ վերականգնել ամերիկյան արդյունաբերության հզորությունը ու յուրաքանչյուր ամերիկացու վայելուչ աշխատանք ու վայելուչ աշխատավարձ ստանալու հնարավորություն տալ»։