Ամերիկացի գիտնականները, ուսումնասիրելով Ֆլորիդայում վերջին 45 տարվա ընթացքում դելֆինների պոպուլյացիան, եկել են այն եզրակացության, որ մարդկանց հետ շփումն այս կենդանիների համար վնասակար է, փոխանցում է Informing–ը։
Այսպես՝ զբոսաշրջության աճի հետ մեկտեղ այդ տարածաշրջանում մեծացել է նավերի թիապտուտակների տակ զոհվող դելֆինների թիվը։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ մարդիկ կերակրում են դելֆիններին, իսկ վերջիններս էլ ուտելիքի հույսով սկսում են ավելի հաճախ մոտենալ նավերին եւ վնասվել դրանց շարժիչներից ու թիապտուտակներից։ Աճել է նաեւ դելֆինների կողմից ձկնորսական կարթեր կուլ տալու կամ ուռկաններում խճճվելու դեպքերի թիվը։
Դելֆինների համար եւս մի վտանգ է վատ սնունդը, որը զբոսաշրջիկները նետում են նրանց։ Երբեմն ձկներին նետում են շոկոլադ, հոթ դոգ։ Նման սնունդը կարող է դելֆինների մահվան պատճառ դառնալ։
Ֆլորիդայում մարդկանց հետ շփվելու հետեւանքով վերջին 21 տարում 75 դելֆին է սատկել։





























