Ստրասբուրգում անհայտ անձը փաթեթով ալյուր է նետել Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսի վրա, հայտնում է BFMTV–ն։

Հաղորդվում է, որ տղամարդը բացականչել է «49.3 հոդվածը չի մոռացվել»։ Ֆրանսիայի սահմանադրության այդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը կարող է սեփական հսկողության տակ վերցնել օրինագիծը, որը լուրջ դիմադրության է հանդիպել երկրում՝ դրանով պատգամավորներին հնարավորություն տալով կառավարությանը անվստահության քվեի մասին բանաձեւ դնել քվեարկության։

Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Վալսը ուզում էր այցելել սրճարաններից մեկը։

Մանուել Վալսը հայտնել է, որ մտադիր է մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին։