Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի բնակչուհին այնպես է փոխել իր աշխատավայրը, որ այն սկսել է հիշեցնել Սուրբ ծնունդի կապակցությամբ զարդարված ձնածածկ տնակ։ Գրասենյակի կադրերը հրապարակվել են Դանինա Չաֆֆին անունով օգտատիրոջ Facebook–յան էջում, հայտնում է Lenta–ն։

Չաֆֆինը իր մեկնաբանության մեջ նշել է, որ գործընկերները զարդարանքի մրցույթ են կազմակերպել։ Չաֆֆինի տեսագրության մեջ նրա գործընկերուհու՝ Մելիսա Օ՝ Նիլի աշխատասենյակն է պատկերված։