Ավինյոնում Lycee Federic Mistral ֆրանսիական լիցեյի սաները որոշել են օրիգինալ կերպով կազմակերպել ամենամյա ավանդական ֆոտոշարքը։ Ուսանողները մերկացել են՝ ինտիմ հատվածները ծածկելով սեւ պաստառներով։ Այդ գաղափարը դուր է եկել ուսուցչին, որը նույնպես միացել է նրանց, գրում է Daily Mail–ը։
Լուսանկարը անմիջապես տարածվել է համացանցում։ Ֆրանսիական լրատվամիջոցներն այն արդեն կնքել են «SDT2A–ի 50 երանգներն անունով»։ SDT2A–ն դասարանի անունն է։ Օգտատերերի մեծ մասը դրական է արձագանքել լուսանկարին։





























