Եվրոպա հասնելու նպատակով Միջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ 2016-ին ավելի քան 5 հազար մարդ է խեղդվել։ Նման տվյալներ է ներկայացնում ՄԱԿ–ը։ Սա, նախորդ տարիների համեմատ, ամենաբարձր ցուցանիշն է, փոխանցում է BBC–ն։

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ զոհվածների թիվը հատել է 5-ամյա ցուցանիշի շեմն այն բանից հետո, երբ դեկտեմբերի 22-ին Իտալիայի ափերին 2 նավ էր խորտակվել։ Զոհվել է ենթադրաբար 90 մարդ։ ՄԱԿ–ը եվրոպական երկրներին կոչ է արել հեշտացնել փախստականներին ապաստան տրամադրելու կարգը։