ՌԴ նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին որոշումը նախագահ Վլադիմիր Պուտինը կկայացնի՝ ելնելով նրանից, թե ինչ է տեղի ունենում աշխարհում եւ երկրում։
«Կոմերսանտի» տեսաբան Անդրեյ Կոլեսնիկովը ՌԴ նախագահին մեծ մամուլի ասուլիսի ժամանակ 2 հարց է տվել. «Ինչու՞ Դուք պետք է 2018-ին անպայման դառնաք ՌԴ նախագահ» եւ «Ինչու՞ Դուք չպետք է 2018–ին դառնաք ՌԴ նախագահ»։
«Սադրի՛չ, ամբողջ ժամանակ դրանով եք զբաղվում»,– արձագանքել է Պուտինը։
«Պատասխանը ստանդարտ կլինի։ Ժամանակը կգա, ես կնայեմ, թե ինչ է կատարվում աշխարհում, երկրում եւ ելնելով նրանց, թե ինչ ենք մենք արել, ինչ կա անելու, որոշում կկայացվի իմ մասնակցության կամ չմասնակցության մասին»,– ասել է Պուտինը։




























