Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է, որ «իսլամ» բառն անիմաստ կերպով օգտագործվի «ահաբեկչություն» բառի հետ: Այս մասին նա հայտարարել է ամենամյա մեծ մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով լրագրողներից մեկի առաջարկը՝ լրատվամիջոցներին արգելել կիրառել «Իսլամական պետություն» բառակապակցությունը, քանի որ «ահաբեկչությունը ոչ մի կապ չունի ո՛չ իսլամի, ո՛չ պետականության հետ», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ձեզ կարելի՞ է ինչ-որ բան արգելել: Ինձ թվում է՝ դա անհեռանկարային է: Չնայած ես կնախընտրեի, որ «իսլամ» բառն իսկապես անիմաստ կերպով չօգտագործեին «ահաբեկչության» հետ»,- ասել է Պուտինը:
Պուտինը դեմ է, որ «իսլամ» բառն անիմաստ կերպով օգտագործվի «ահաբեկչություն» բառի հետ

Հասանելի է
русский



























