Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը թվիթերյան էջում հայտնել է, որ Afriqiyah Airways ավիաընկերության գրավված օդանավի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամներն ազատվել են։

Նա նշել է, որ չարագործները հանձնվել են իշխանություններին։ Նրանք կալանավորվել են։ Նրանք պահանջում են բանտից ազատել Մուամար Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ Իսլամին, փոխանցում է Gazeta–ն։