ԱՄՆ-ն հետաքննությունների դաշնային բյուրոն տեղի իշխանություններին նախազգուշացրել է սուրբծննդյան տոներին ԻՊ զինյալների կողմից եկեղեցիների վրա հարձակումների սպառնալիքի մասին, հայտնում է CNN–ը։

«Հիմա իրավապահ մարմինները չունեն որոշակի, հավաստի տվյալներ ահաբեկչության նախապատրաստման մասին

«Սակայն վերջին օրերին ԻՊ հետ կապակցված որոշ կայքերում հրապարակվել են ԱՄՆ-ում սուրբծննդյան տոներին եկեղեցիների ու մարդաշատ վայրերի վրա հարձակումներ կազմակերպելու կոչեր,- ասվում է ռեպորտաժում,- ՀԴԲ-ն նախազգուշացնում է ահաբեկչական գործողությունների հնարավորության մասին, քանի որ այդ կայքերում հայտնվել են ԱՄՆ եկեղեցիների ցանկը։ Իրավապահ մարմինները նույնպես նախապատարստվում են նման հավանականությանը»։

CNN-ը շեշտել է, որ զգոնության կոչը հատկապես տեղին է Բեռլինում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ահաբեկչության համատեքստում, որի հետևանքով զոհվել էր 12 ու վիրավորվել 48 մարդ։