Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայի Տրապ և Լա-Վերիեր քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը և համերաշխություն է հայտնել Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության դեմ պայքարում։

«Ես վճռականորեն դատապարտում եմ Տրապում և Լա-Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Ցավակցություն եմ հայտնում զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին», — գրել է Փաշինյանը X սոցիալական ցանցում։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը համերաշխ է Ֆրանսիայի հետ՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում։