Մեծի տանն Կիլիկիոն Արամ Ա. Կաթողիկոսը Թեհրանի Հայոց թեմ կատարած իր հովվապետական այցի ավարտից հետո դեկտեմբերի 21-¬ի երեկոյան ժամանել է Արաբական Միացյան Էմիրություններ` Դուբայ:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արամ Ա-ն օդանավակայանում կարճատեւ հանդիպումից հետո Կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբի հետ ուղղվել է դեպի Աբու Դաբի:
«Ազգային Առաջնորդարանով, եկեղեցիով, Ազգային վարժարանով ու հարակից լայն հնարավորություններով օժտված Ազգային եԵկեղեցական համալիրը պետք է լցնել ու իմաստավորել մեր ժողովրդի ներկայությամբ ու գործուն մասնակցությամբ»,- իր խոսքում նշել է Վեհափառ Հայրապետը, ով նույն գիշեր վերադարձել է Դուբայ:
Ապա Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ կարիքաւորներու օգտակար դառնալու, եկեղեցւոյ, դպրոցի, գաղութին ու Հայրենիքի աշխատանքներուն մասնակից դառնալու, անոնց ծրագիրներուն օգտակար դառնալու անհրաժեշտութեան:
Ս. եւ Անմահ պատարագէն անմիջապէս ետք տեղի ունեցաւ աջահամբոյր: Ապա Վեհափառ Հայրապետը կարճ այցելութիւն մը տուաւ եկեղեցւոյ կից գտնուող Ազգային Օհաննէսեան Վարժարան, ուր տեղի կ’ունենար յիշեալ վարժարանի աշակերտներուն կողմէ պատրաստուած Նոր Տարուայ տօնակատարութիւնը:
Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը Շարժայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ օծումը, ինչպէս նաեւ Ազգային Օհաննէսեան Վարժարանի բացումը կատարած էր 1998 թուականին:
Դեկտեմբերի 23-ի երեկոյան բարերար Տեր եւ Տիկին Հրայր Եւ Մակի Սողոմոնյանները ճաշկերույթով պատվել են Արամ Ա-ին, որին ներկա են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Կաթարի թեմի Ազգային իշխանության անդամներն ու բարերարներ:
Ճաշկերույթի ժամանակ կաթողիկոս Արամ Ա-ն բացատրություններ է տվել Թուրքիայի Սահմանադրական դատարանին ու ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ Սիսի Կաթողիկոսարանի վերադարձը պահանջող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դատի մասին՝ նշելով, որ դա ազգային պահանջատիրության շրջանակում իրավական առաջին քայլն է:





























