Թուրքիայի իշխանությունները համացանցում ուսումնասիրում են 10 հազար մարդու հաշիվները՝ այնպիսի գրառումներ հայտնաբերելու նպատակով, որոնք կարելի է գնահատել որպես ահաբեկչության հրապարակային աջակցություն: Այս մասին հայտնում է BBC-ն:

Թուրքիայի իշխանությունները համանման գրառումներ են համարում այն հաղորդագրությունները, որոնցում օգտատերերը վիրավորում են կառավարության պաշտոնյաներին: Երկրի Ներքին գործերի ախարարությունը հայտարարել է, որ հակված է բոլոր խախտողներին պատասխանատվության ենթարկելուն:

Վերջին կես տարվա ընթացքում Թուրքիայում տարբեր հանցագործությունների իրագործման կասկածանքով գրեթե 4 հազար մարդ է հարցաքննվել: Արդյունքում նրանցից 1,5 հազար մարդ կալանավորվել է, իսկ եւս 48 մարդ դեռեւս հարցաքննությունների է կանչվում:

Դրանից զատ, երկրում պարբերաբար անջատվում են խոշորագույն սոցցանցերը, ինչպիսին են «Թվիթերն» ու «Ֆեյսբուքը», ինչը հաճախակի է դառնում երկրի տարածքում իրականացված պայթյուններից եւ այլ արտակարգ իրադարձություններից հետո: Մասնավորապես՝ համացանցի աշխատանքի խափանումներ են գրանցվել Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունից հետո: Թուրքիայի իշխանությունները այն ահաբեկչություն են որակել: