Բաքվի Metropark առեւտրի կենտրոնում դժբախտ պատահար է տեղի ունեցել:
Report-ին դատախազությունից հայտնել են, որ 6-ամյա Ա.Բ.-ն առեւտրի կենտրոնում շարժասանդուղքի վրա վնասվածք է ստացել: Ըստ տեղեկության՝ աղջկա ոտքը մնացել է շարժասանդուղքի մեջ, ինչի հետեւանքով նրա ոտքի մատի մի մասը կտրվել է:
Երեխային հիվանդանոց են տարել, մատն անդամահատել են: Հետաքննություն է սկսվել:





























