Սիրիա ներխուժած թուրքական զորքերը շարունակում են մարդկային կորուստներ կրել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիվանդանոցներից մեկում մահացել է օրեր առաջ Սիրիայում վիրավորված զինվորականներից մեկը։

Նշվում է, որ Սիրիա ներխուժելու օրվանից սկսած մինչ օրս պաշտոնական տվյալներով Սիրիայում սպանված զինվորների թիվը դարձել է 38, սակայն սոցցանցերում թուրք օգտատերերն ավելի մեծ թիվ են հայտնում։

Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերը օգոստոսի 24-ին Թուրքիայի սահմանակից Սիրիայի Ջերաբլուս ավան են ներխուժել՝ իրականացնելով «Եփրատի վահան»  գործողությունը։ Թուրքական իշխանությունները հայտնել են, թե իրենց նպատակն է մաքրել Ջերաբլուսը «Իսլամական պետության» զինյալներից, սակայն իրական նպատակը Սիրիայի քրդերի ռազմական հաջողությունները Սիրիայում կասեցնելն է։