Ղազախստանը հույս ունի, որ Բելառուսը, որի նախագահը ներկա չէ ԵՏՄ նիստում, կպաշտպանի մաքսային օրենսգիրքը, որը համաձայնեցրել են ԵՏՄ անդամ երկրները։ Այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։
«Մաքսային օրենսգիրքը համաձայնեցված է եւ պատրաստ է ստորագրման։ Ես կարծում եմ, որ ներկա պետության ղեկավարները հավանություն կտան։ Բացակաները հետոկմիանան, քանի որ ոչ ոք դիտարկում չի ունեցել, այն համաձայնեցվել է»,– ասել է Նազարբաեւը։





























