Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման որոշումը Վրաստանի իշխանություններից ոչ մի կոնկրետ գործողություն չի պահանջում: «Sputnik-Գրուզիա»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում ելույթ ունենալիս այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Միխաիլ Ջանելիձեն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ՝ ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ չէր բացառել Վրաստանի քաղաքացիների համար վիզաին ռեժիմի չեղարկումը:

«Մենք վերացրել ենք Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, եւ մեր կողմից ոչ մի սահմանափակում չկա: Ոչ մի նախապայման չկա, որ Ռուսաստանի Դաշնությունն այդ որոշումն ընդունի: Նրանք կարող են ազատորեն եւ միակողմանիորեն այն ընդունել: Եթե նրանք որոշում ընդունեն, մենք այդ փաստը կողջունենք, սակայն դա Վրաստանի իշխանություններից ոչ մի ջանք չի պահանջում, ոչ մի կոնկրետ գործողություն կամ արձագանքում»,- հայտարարել է Ջանելիձեն արտաքին կապերի հարցերով կոմիտեի նիստի ժամանակ: