ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհը:
Երեւան - Երասխ - Գորիս - Մեղրի – Իրանի սահման (Մ2) ավտոճանապարհի Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում բուք է:
Մարալիկ-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մ: Թալինի, Հրազդանի տարածաշրջանների եւ Կոտայքի մարզի ավտոճանապարհներին եւս մառախուղ է, տեսանելիությունը ՝ 50-80 մ:
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում, Սարավանի եւ Վարդենյաց լեռնանցքներում տեղ - տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:





























