Հայաստանը ՀԱՊԿ Արագ արձագանքման համատեղ ուժերի (ԱԱՀՈՒ) կազմում ընդգրկվելու նպատակով ներկայացրել է անվտանգության մարմինների և ԱԻՆ-ի հատուկ նշանակման ուժերի զինվորական ստորաբաժանումները։ Այս մասին հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Ըստ նրա, այդ ստորաբաժանումները գտնվում են մշտական տեղակայման վայրերում, եւ կօգտագործվեն այն դեպքում, երբ անհրաժեշտ կլինի դրանց մասնակցությունը ռազմական կոնկրետ խնդիրների լուծման համար։ Գլխավոր քարտուղարի համաձայն, համապատասխան համաձայնությունը չի նախատեսում մշտական գործող կառույցներ ստեղծել ԱԱՀՈՒ-ի շրջանակներում, հետևաբար, անդամ-պետություններում դրանք չեն ստեղծվի։