Վանի Գեւաշի (Ոստան–խմբ) շրջանում դեպի Աղթամար տանող նոր նավահանգիստ է կառուցվում։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Գեւաշի քաղաքապետարանի պահանջի հիման վրա Թուրքիայի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարությունը նոր նավահանգիստ է կառուցում Վանա լճում։
Նշվում է, որ նոր նավահանգիստը կունենա 50 մետր երկարություն ու կառուցվելու է պողպատե պլատֆորմի կիրառմամբ, որն ավելի դյուրին կդարձնի նավերի մոտենալն ու հեռանալը նավահանգստից։
Նոր նավահանգստի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2017–ի մարտը։




























