2016թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարության եւ Գյումրի համայնքի միջեւ ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համաձայնագիրը:

Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Ծրագրի հիմնական նպատակն է Գյումրի քաղաքում ունենալ բարեկարգ փողոցներ եւ էներգախնայող արտաքին լուսավորության ցանց՝ անվտանգ երթեւեկության կազմակերպման համար։ Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման եւ փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի եւ մայթերի նորոգում, ինչպես նաեւ ջրահեռացմանենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում եւ Գյումրի քաղաքի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23 840 000 եվրո, որից 14 600 000 եվրո վարկային միջոցներ տրամադրվում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից:

Այս համատեքստում հայտնում ենք, որ 2016թ. մայիսի 11-ին ՀՀ-ի եւ ՎԶԵԲ-ի միջեւ ստորագրվել են վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրեր:

Վերոնշյալ համաձայնագրերով նախատեսված է Գյումրի համայնքի` որպես ծրագրի սուբյեկտի հետ ծրագրի իրականացման համաձայնագրի ստորագրում, որով կկարգավորվի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից ներգրավված վարկային միջոցների փոխանցումը Գյումրի համայնքին: