Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհհանիսը համաձայնել է վարչապետի պաշտոնին սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Սորին Գրինդյանուի առաջադրմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հիմա նրա նշանակման մասին որոշումը պետք է կայացնի երկրի խորհրդարանը։

Ավելի վաղ հայտնել էին, որ Ռումինիայի նախագահը մերժել է վարչապետի պաշտոնին կին մուսուլման նշանակելու առաջարկը։