Ֆլորենցիայում հունվարի 1-ին ինքնաշեն սարք է պայթել, վիրավորվել է մեկ ոստիկան: Այս մասին հայտնում է AFP-ն:

Միջադեպը տեղի է ունեցել գրախանութի մոտ: Ոստիկանությունը դեպքի վայր էր ժամանել այն բանից հետո, երբ պարեկություն իրականացնող ոստիկանները կասկածելի փաթեթ էին նկատել: Լրատվամիջոցները հայտնում են, որ սարքի վրա թայմեր է տեղադրված եղել:

Sky Tg24 հեռուստաալիքը նշում է, որ իրավապահները կարծում են, որ պայթուցիկ սարքի գործադրումը քաղաքական ժեստ էր, ուստի մեկնաբանություններ չեն անում: