Ստամբուլի ահաբեկչությունից զոհվել են Սաուդյան Արաբիայի, Մարոկկոյի, Լիբանանի եւ Լիբիայի քաղաքացիներ: Այս մասին  հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության նախարարին:

«Զոհվածները տարբեր երկրներից են՝ Սաուդյան Արաբիայից, Մարոկկոյից, Լիբանանից, Լիբիայից»,- ասել է նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայան:

Նշենք, որ Ստամբուլի Reina գիշերային ակումբում Սանտա Կլաուսի հագուստով զինված տղամարդու իրականացրած հրաձգությունից զոհվել է 39 մարդ: