Հունվարի 1-ից Չեխիայում իր աշխատանքն է սկսում կեղծ տեղեկությունների եւ ապատեղեկատվության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումը:

Ահաբեկչության եւ խառը սպառնալիքների դեմ պայքարի կենտրոնը, որի մասին Չեխիայի ՆԳՆ-ն հայտնել էր 2016-ի հոկտեմբերին, պետք է հետեւի երկրի ներքին անվտանգության հետ կապված բոլոր սպառնալիքներին՝ սկսած ծայրահեղականների սպառնալիքից մինչեւ երկրի բնակչության դեմ ապատեղեկատվության դեմ պայքար, հայտնում է BBC-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՆԳՆ կազմում գտնվող ստորաբաժանումը կունենա 20 աշխատակից: Նրանց պարտականությունների թվում կլինի նաեւ պաշտոնյաներին  իրազեկել, թե ինչպես պետք է արձագանքել ապատեղեկատվության տարածմանը: