Մեծ Բրիտանիայի ՆԳ փոխնախարար Բեն Ուոլեսը հնարավոր է համարել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պլանավորում է քիմիական զենք կիրառել Մեծ Բրիտանիայում կամ ցանկացած այլ եվրոպական երկրում, գրում է The Sunday Times-ը:

«ԻՊ նպատակն է մեծաքանակ զոհերով հարձակումը: Նրանք որեւէ բարոյական արգելք չունեն քիմիական զենք կիրառելու համար, եւ եթե նրանք կարողանային, դա կանեին այդ երկրում»,- ասել է նա:

Ուոլլեսը նշել է, որ դեռեւս չի բացահայտվել քիմիական զենք կիրառելու ԻՊ որեւէ պլան, բայց բրիտանական անվտանգության ծառայությունները հատուկ վարժանքներ են անցկացնում հնարավոր հարձակումներին պատրաստվելու համար: