Ռուսաստանում հունվարի 1-ից ուժի մեջ է մտել քրեական պատժի նոր ձեւ՝ հարկադիր աշխատանք:

Առաջին 4 ուղղիչ կենտրոնները բացվել են Տամբովի եւ Տյումենի մարզերում, Ստավրոպոլի եւ Պրիմորիեի երկրամասերում: Դրանք տեղավորում են մինչեւ 900 դատապարտյալ: Ավելի ուշ նման կենտրոններ կլինեն բոլոր մարզերում:

Պատիժը կկիրառվի թեթեւ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարածների կամ նրանց համար, ովքեր առաջին անգամ են ծանր հանցանք կատարել: Հարկադիր աշխատանքներն այլընտրանք կլինեն մինչեւ 5 տարվա ազատազրկման համար: