ԱՄՆ 3 սենատորներ՝ հանրապետական Լինդսի Գրեմը, Ջոն Մաքքեյնն ու դեմոկրատների նախագահ Էմի Քլոբուշարը «Ազատություն ռադիոկայանի» եթերում ասել է, որ ամերիկացի օրենսդիրները մտադիր են 2017-ի սկզբին նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, հայտնում է Lenta-ն:

Գրեմի խոսքով՝ սահմանափակումները կարող են վերաբերել անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ նրա մտերիմ շրջապատին: Սենատորը, սակայն, չի պարզաբանել, թե Պուտինից բացի, ովքեր կլինեն այդ ցուցակում: «Կարծում եմ, որ Ռուսաստանին փոխվել ստիպելու միակ միջոցն է Պուտինի ղեկավարած երկրի տնտեսությանը ստիպել բարձր գին վճարել»,- ասել է նա:

Մաքքեյնն իր հերթին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներն ավելի կոշտ դարձնել: Նա վստահություն է հայտնել, որ Կոնգրեսը հավանություն կտա նոր միջոցներին, սակայն չգիտի, թե հունվարի 20-ին նախագահի լիազորությունները ստանձնող Դոնալդ Թրամփը կստորագրի այն, թե ոչ: