2017-ի հունվաևրի 1-ից ԵԱՀԿ նախագահությունն անցնում է Ավստրիային։ Կառույցի գործող նախագահ կդառնա Ավստրիայի ԱԳ նախարար, 30-ամյա Սեբաստիան Կուրցը։
ԵԱՀԿ նոր նախագահը մտադիր է զբաղվել երիտասարդության ապաարմատականացմամբ եւ անել հնարավորը, ԵԱՀԿ տարածքում խոշոր հակամարտությունների լուծման ուղղությամբ։ Սպասվում է, որ կառույցում իր ղեկավարման հայեցակարգը Ավստրիան կներկայացնի հունվարի 12-ին, Վիեննայում։





























