ԱՄՆ քաղաքացի Յակոբ Ռաակը 2017-ի հունվարի 1-ին Reina գիշերային ակումբում իրագործված ահաբեկչության ընթացքում վիրավորվել է, սակայն ողջ է մնացել, քանի որ ահաբեկչի գնդակը դիպել է ամերիկացու բջջայինին եւ զարկերակը չի վնասել: Այս մասին հայտնում է CNN Turk-ը:
Ռաակը Ստամբուլ էր եկել ընկերների հետ նշելու իր 35-ամյակը: Հրաձիգի հարձակման ժամանակ նա ոտքին երկու վիրավորում է ստացել, բայց, բժիշկների խոսքով, երկրորդ գնդակը զարկերակը չի մխրճվել, քանի որ Ռաակի գրպանում է եղել բջջայինը, որը կասեցրել է գնդակի ճանապարհը: Արդյունքում՝ Ռաակը ակումբից դուրս է բերվել պատգարակով եւ տեղափոխվել տեղի հիվանդանոց:
«Սարսափելի ողբերգություն էր: Դուք հիասքանչ երկիր ունեք, բայց ցավալի է, որ նման մարդիկ կան, որոնք այդպիսի սարսափելի ահաբեկչություններ են կատարում»,- գրել է Ռաակը:
.jpg)
Հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբի վրա զինված հարձակման հետեւանքով զոհվել է 39 մարդ, 69 մարդ հոսպիտալացվել է:





























