Հույս ունենք, որ Ռուսաստանը մեր երկրի դաշնակիցն ու պաշտպանը կդառնա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ մայրաքաղաք Մանիլայի նավահանգստում ռուսական նավը դիտելիս այս մասին հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն:

Ըստ Reuters-ի՝ Դուտերտեն դիտել է Ռուսաստանի նավատորմի «Ադմիրալ Տրիբուց» մեծ նավը, որը ներկայում Մանիլայի նավահանգստում է:

«Ողջունում ենք մեր ռուսաստանցի ընկերներին: Դուք կարող եք այստեղ կայանել ցանկացած ժամանակ, ցանկացած նպատակով. պաշարները լրացնելու կամ, հնարավոր է, մեզ պաշտպանելու համար»,- ասել է Ռոդրիգո Դուտերտեն:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ֆիլիպինները բաց է Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունների անցկացման համար՝ ծովային համագործակցության ամրապնդման նպատակով: