Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը Չինաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինի հետ:

Կողմերը քննարկել են Ղրղզստանի եւ Չինաստանի համագործակցությանն առնչվող հրատապ հարցեր, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման ընթացքը, համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:

Հանդիպման մասնակիցները նաեւ կարծիքներ են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: