Իրաքն ու Թուրքիան համաձայնության են եկել Մոսուլից հյուսիս գտնվող Բաշիկ քաղաքից թուրքական ուժերը դուրս բերելու հարցում, հայտնում է Reuters–ը, վկայակոչելով Իրաքի պետական հեռուստատեսությունը։

Բաղդադում կայացել է երկու երկրների վարչապետների ՝ Հայդար ալ Աբդիի ու Բինալի Յլդըրըմի հանդիպումը։ Թուրքիան խոստացել է «հարգել Իրաքի ինքնիշխանությունը», իսկ Անկարան ու Բաղդադը պայմանավորվել են չմիջամտել միմյանց ներքին գործերին։ Պետական հեռուստաալիքը լրացուցիչ տեղեկություններ չի հաղորդել համաձայնության մասին։

Թուրքիան իր զինվորներին Բաշիկում տեղակայել էր 2015-ին դեկտեմբերի 5-ին։ Reuters-ը հայտնել էր 150 թուրք զինվորականների ու 20 միավոր զրահատեխնիկայի մասին։

Դեկտեմբերի 12-ին Իրաքը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ պահանջելով անհապաղ դուրս բերել Թուրքիայի զորքերը երկրի տարածքից, հայտնելով միջազգային իրավունքի խախտման մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այն ժամանակ Իրաքի բողոքը ՄԱԿ-ին «անազնիվ քայլ» էր անվանել, հայտնում է «ՌԲԿ»-ն։