Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արեւելյան հատվածում հզոր պայթյունի հետեւանքով 12 մարդ է զոհվել, 50 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Associated Press» գործակալությունը:
Ականապատ ավտոմեքենան պայթել է հիմնականում շիաներով բնակեցված շրջանի շուկայում:
Իրաքի ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ ոստիկանը կասկածելի մեքենա է նկատել եւ կրակ բացել, բայց չի կարողացել կանգնեցնել չարագործին, որը պայթեցրել է մեքենան: Առայժմ ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:





























