Երկարատեւ հիվանդությունից հետո 79 տարեկանում վախճանվել է Կուբայի ՆԳ նախարար Ֆերնանդես Գոնդինը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գեներալ Գոնդինը Ֆիդել Կաստրոյի մերձավոր համախոհներից էր, մասնակցել է Կուբայի հեղափոխությանը, երկրի Կոմունիստական կուսակցության հիմնադիրներից էր: ՆԳ նախարարի պաշտոնում նա ղեկավարում էր երկրի իրավապահ եւ հետախուզական ուժերը:

Հիշեցնենք, որ Ֆիդել Կաստրոն էլ վախճանվեց անցյալ տարվա նոյեմբերի 26-ին, 90 տարեկանում: 2008 թվականին նա երկրի կառավարման լիազորությունները փոխանցել էր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին: