Գդանսկում իր բնականարանում մահացած են հայտնաբերել Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի որդուն՝ Պշեմիսլավին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Քաղաքային ոստիկանության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ 43-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերել է նրա ընտանիքի անդամներից մեկը:
Հաղորդվում է, որ նախնական փորձաքննությունը Վալենսայի բռնի մահվան հետքեր չի հայտնաբերել:




























