Հունվարի 11-ին Նորվեգիան կանջատի FM ռադիոհեռարձակումը՝ այն թվայինով փոխարինելու համար, որը ձայնի վերարտադրման բարձրագույն ճշգրտություն ունի եւ ավելի շատ ալիքներ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
FM ռադիոյի փակումը կսկսվի հյուսիսային Բոդո քաղաքից, իսկ տարեվերջին Նորվեգիայում աշխատանքը կդադարեցնեն բոլոր FM ռադիոկայանները: Այսպիսով Նորվեգիան կդառնա առաջին երկիրը, որտեղ FM-ը աշխատանքն ամբողջովին կդադարեցնի:
Նորվեգիայի կառավարության այս քայլը քննադատները վաղաժամ են համարում: Քանի որ թվային ռադիոհեռարձակմանն անցումը նշանակում է, որ ռադիոհաղորդման աղբյուրը կլինեն ոչ թե ալընտրանքային հարթակները, ինչպես AM-ը եւ FM-ը, այլ թվայինները:
Այս քայլի դեպքում ամենամեծ դժվարության կհանդիպեն ավտոմեքենաները. Նորվեգիայում առնվազն 2 մլն ավտոմեքենաներ թվային ռադիոընդունիչներ չունեն: Սեփական մեքենա ունեցողներին արդեն առաջարկվել է հատուկ ադապտեր ձեռք բերել, որը 1500 նորվեգական կրոն (170 դոլար) արժե:
Համանման քայլի մասին են մտածում նաեւ Շվեյցարիայի, Դանիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները:




























