2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր առաջին անգամ բրիտանական զբոսանավերի վաճառքի ցուցանիշը գագաթնակետին է հասել: Այս մասին ասված է Բրիտանական նավերի ֆեդերացիայի զեկույցում, որը ներկայացնում է տեղական նավաշինարարների շահերը:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ վաճառքի տարեկան ծավալները գերազանցել են 3 մլրդ ֆունտը (շուրջ 3.7 մլրդ դոլար):

Բրիտանիայում զբոսանավեր արտադրող խոշորագույն ընկերություններ են համարվում Sunseeker-ը եւ Princess-ը:

Ընդհանուր առմամբ, զբոսանավերի արտադրության ոլորտում Բրիտանիան չորրորդն է աշխարհում՝ ըստ տարեկան շրջանառության ցուցանիշի: