ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է դերասանուհի Մերիլ Սթրիփի քննադատությանը, գրում է The New York Times–ը։
Թրամփը դերասանուհուն Հիլարի Քլինթոնի հետեւորդ է անվանել։
Թրամփը նաեւ հայտնել է, որ զարմացած չէ լիբերալ դերասանների նման հարձակումներից եւ նշել, որ չի տեսել «Ոսկե գլոբուսում» դերասանուհու ելույթը։
Ավելի վաղ Մերիլ Սթրիփը, որը մրցանակի էր արժանացել կինոյում իր արժանիքների համար, «Ոսկե գլոբուսում» իր ելույթի ժամանակ սուր քննադատություն էր հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին։





























