ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հրաժարվել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար պայքարից։ Այս մասին գրում է The Independent–ը՝ վկայակոչելով նրա մտերիմ ընկեր քաղաքագետ Նիրա Թանդենին։

«Ենթադրում եմ, որ նա կենտրոնացել է բարեգործական գործունեության վրա։ Նա օգնում է անապահով ընտանիքների երեխաներին։ Նա ամբողջ կյանքում զբաղվել է դրանով։ Չեմ կարծում, որ նա ինչ–որ պահի կփորձի ընտրվել նման պաշտոնում՝ լինի  նա Նյու Յորքի քաղաքապետը թե այլ պաշտոն»։

Մի քանի օր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Քլինթոնը դիտարկում է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու տարբերակը։ Նրա մտերիմ ընկեր Ալան Փաթրիքոֆը չէր բացառել այդ պաշտոնում քաղաքական գործչի առաջադրումը։