Չինաստանը Ճապոնիային կոչ է անում կոնկրետ քայլեր ձեռնարկել պատմական խնդիրների կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ճապոնիայի միլիտարիզմից տուժած ասիական երկրների վստահությունը շահելու համար։ Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը՝ անդրադառնալով Ճապոնիայի եւ Կորեայի Հանրապետության միջեւ «մխիթարանքի կանանց» հարցին, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։
Լու Կանն ասել է, որ չնայած դա վեճ է Ճապոնիայի եւ Կորեայի միջեւ, «մխիթարանքի կանանց» խնդիրը լուրջ հանցագործություն է աշխարհի շատ երկրների դեմ, որը կատարել է Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Ուստի Չինաստանը կարծում է, որ Ճապոնիան պետք է խորապես վերաիմաստավորի այց հարցը։
«Եթե ճապոնական կողմն իրոք ուզում է վերջ դնել ագրեսիվ անցյալին, նա պետք է իրական քայլերով նվաճի միջազգային հանրության վստահությունը»,– ասել է Լու Կանը։





























