Բրիտանացի կին գրող Ջոան Ռոուլինգը աջակցել է հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփին՝ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ դիմակայության մեջ:
Ռոուլինգը տարածել է գրող Աարոն Գիլիեսի թվիթը, որտեղ վերջինս նշել է, որ եթե բոլոր հայտնիները քննադատեն Դոնալդ Թրամփին, ապա նա շատ զբաղված կլինի շաղակրատությամբ Twitter-ում, որպեսզի «սպանի մեզ բոլորիս»: Ռոուլինգն այս առիթով նշել է. «Երբ հաճույքը դառնում է պարտականություն»:
.jpg)
Ի պատասխան մեկնաբանություններին, որ ինքը եւս կարող է Թրամփի քննադատության թիրախ դառնալ, Ռոուլիգը սրամտորեն նկատել է, որ չարժե մոռանալ, որ որոշ մարդկանց լավ կարծիքը կարող է ավելի վիրավորական լինել, քան քննադատությունը:
When a pleasure becomes a duty. https://t.co/TZSpmbrtc2
— J.K. Rowling (@jk_rowling) January 9, 2017
Never forget that some people's good opinion would be more insulting than their abuse! pic.twitter.com/XYRCHTijQz
— J.K. Rowling (@jk_rowling) January 9, 2017





























