Ճապոնիայի կառավարությունը մտադիր է նոր կայսեր գահակալության արարողությունն անցկացնել 2019 թվականի հունվարի 1-ին: Այս մասին հայտնում է «Սանկեյը»:
Պարբերականի տեղեկություններով՝ նման հնարավորություն նախատեսող օրինագիծը ծրագրվում է ներկայացնել ընթացիկ տարվա մայիսին:
Ճապոնիայի գործող կայսր Ակիհիտոն նախկինում ակնարկել է, որ ցանկանում է գահից հեռանալ: 83-ամյա կայսերը կփոխարինի նրա ավագ որդի Նարուհիտոն:
Այդուհանդերձ, Ճապոնիայի Սահմանադրությունը գահից հրաժարվելու հնարավորություն չի նախատեսում, ուստի Ճապոնիայի կառավարությունը լրացումներ է պատրաստում:





























