ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, չի աշխատելու պետության ղեկավարի աշխատակազմում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNBC-ն:

Հաղորդվում է, որ Իվանկա Թրամփը մտադիր է Trump Organisation-ից դուրս բերել իր ներդրումները, վերակառուցել ակտիվներ եւ հեռանալ կազմակերպության ղեկավար պաշտոններից: Հեռուստաալիքի տվյալներով՝ նա ուզում է կենտրոնանալ իր երեխաների դաստիարակման վրա:

Միաժամանակ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, նախագահի երդմնակալությունից հետո Թրամփի ավագ խորհրդականն է լինելու: Նա մասնակցել է միլիարդատիրոջ նախընտրական արշավին, սակայն մինչ այս քաղաքական փորձ չի ունեցել: