Հայտնի է դարձել ճապոնացի գրող Հարուկա Մուրակամիի նոր գրքի վերնագիրը, հայտնում է «Սինտյոսա» պարբերականը:
Վեպը ճապոներեն կկոչվի «Կիսիդանտյո գորոսի», անգլերեն՝ Killing commendatore («Կոմանդորի սպանությունը»):
Երկու հատորները կվաճառահանվեն փետրվարի 24-ին:
Մուրակամին ժամանակակից ամենահայտնի գրողներից է: Նրա գրքերը թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով: Մուրակամիի վերջին վեպը լույս է տեսել 2013 թվականին: Այն կոչվում էր «Անգույն Ցկուրու Տաձակին եւ նրա թափառումների տարիները»: 2014-ին լույս է տեսել «Տղամարդիկ առանց կանանց» պատմվածքների ժողովածուն:





























