Երաժշտության հոսքային վերարտադրման Spotify ծառայությունը Բարաք Օբամային աշխատանք է առաջարկել նախագահի պաշտոնը լքելուց հետո, գրում է BBC–ն։
Spotify-ի կայքում հայտնվել է նոր թափուր աշխատատեղ ՝ President of Playlists։ Հայտարարության մեջ նշված է, որ աշխատանքի դիմողը պետք է հետևի փյել լիսթեր կազմելուն, վերահսկելով ծառայության գրասենյակների աշխատանքը ավելի քան 60 երկրներում։
Նաև աշխատողի պարտականություններից է լինելու համաշխարհային լիդերության ապահովումը, նոր գաղափարների որոնումը, որպես տարբերակ՝ փլեյ լիսթում ներառելով ժողովրդին ուղղված ուղերձ առողջապահության օրենսդրության մասին, որը կրում է «ձեր անունը»։
Պահանջներից է նաև հարգարժան երկիրը կառավարելու ութամյա փորձը ու Խաղաղության Նոբելյան մրցանակի առկայությունը։
Օբամայի անունը ուղղակիորեն նշված չէ հայտարարության մեջ։ Բայց առողջապահական բարեփոխումը, որն անցկացվել է նրա նախագահության ժամանակ, ոչ պաշտոնապես անվանում են «Օբամաքեյր»։ Համոզվելու համար, որ հայտարարության հասցեատերը տեսել է իր առաջարկը՝ Spotify-ի գործադիր տնօրեն Դենիել Էքը Օբամային թվիթ է գրել։
Բարաք Օբաման դեռ չի արձագանքել։ Օբաման 2016-ին Spotify–ում հրապարակել էր իր ամառային փլեյ լիսթը, որի մեջ հայտնվել էին Սիմոնի, Սթինգի, Բեյոնսե, Բոբ Մարլիի ու Ջեյ Զիի երգերը։





























