ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը հայտնել է, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա իրականացված հաքերական հարձակումներին նվիրված զեկույցի հիմքում անձնական աղբյուրներից ստացված տեղեկությունների, տեխնիկական տվյալների ու բոլորին հասանելի տեղեկությունների համադրությունն է, հայտնում է BBC–ն։
Նրա խոսքով, հրապարակվել է զեկույցի միայն մի մասը, շատ բան գաղտնի է պահվում, քանի որ հետախուզությունը մտադիր չէ հրապարակել իր գաղտնի աղբյուրները։
Քլեփերը հավելել է, որ մեծ հավանականությամբ ռուս հաքերները հարձակումների օգնությամբ փորձել են բացասական լույսի ներքո ներկայացնել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Քլեփերի խոսքով Ռուսաստանը աշխարհի շատ երկրներում է փորձել ազդել ընտրությունների ելքի վրա։





























