Հնդկական օվկիանոսի ջրատարածքում՝ Տանգա քաղաքի մոտ բեռնատար նավ է շրջվել, որի հետեւանքով առնվազն 12 մարդ զոհվել է, փոխանցում է «Սինհուան»:
Տանգայի ոստիկանության վարչության պետը հայտարարել է, որ նավը Տանգայից Պեմբա կղզի էր ուղեւորվում եւ շրջվել է քաղաքից 4 կմ հեռավորությամբ: Ներկայումս իրականացվում են փրկարարական աշխատանքներ, ճշտվում են նավում եղած մարդկանց թիվը եւ կործանման պատճառները:
Ոստիկանության վարչության պետի խոսքով՝ տեղի ձկնորսները ջրից 28 ուղեւորի են հանել: Հայտնի է դարձել, որ նավը մեծ քանակությամբ սննդամթերքով, գարեջրով եւ այլ ապրանքներով էր բեռնված:





























